• Latest news

Կռատուկի արմատի ֆենոլները  հակադիաբետիկ պոտենցիալ ունեն. Plants

8 ապրիլի, 2024  17:22

Ռիգայի Ստրադինյայի անվան համալսարանի (Լատվիա) գիտնականները հայտնաբերել են, որ ֆենոլաթթուները, տանինը, կումարինը եւ պոլիսախարիդները կռատուկի արմատի բաղադրությունում կարող են բարելավել արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Plants ամսագրում։

Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են կռատուկի եւ խատուտիկի արմատների հակադիաբետիկ պոտենցիալը։ Նմուշները լվացվել են, մանրացվել եւ ենթարկվել սուբլիմացիոն չորացման։ Դրանից հետո հետազոտողներն իրականացրել են բույսերի մասերի կենսաքիմիական բաղադրության վերլուծություն եւ որոշել ֆենոլաթթուների (ինսուլին եւ տանին), կումարինի եւ պոլիսախարիդների խտությունը դրանցում։ Գնահատվել է նաեւ խատուտիկի արմատներում էթիլային սպիրտի էքստրակների եւ լիոֆիլիզատային էքստրակտների պարունակությունը։

Այդ բոլոր միացությունները կարող են կանխել թթվային սթրեսն (բջիջների վնասման ձեւ) օրգանիզմում, նվազեցնել բորբոքումը եւ կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ։

Արդյունքները ցույց են տվել, որ կռատուկի արմատն ունեցել է ֆենոլների, տանինի եւ α-ամիլազայի ավելի բարձր ընդհանուր պարունակություն խատուտիկի արմատի համեմատ։ Խատուտիկի արմատի մեջ պոլիսախարիդի (TP) պարունակությունը, հակառակը, ավելի բարձր է եղել։ Գիտնականները նշել են, որ կռատուկի արմատը ավելի հարուստ քիմիական պրոֆիլ ունի, ինչը վկայում է նրա նշանակալի թերապեւտիկ պոտենցիալի մասին։

Շաքարային դիաբետի դեմ կռատուկի եւ խատուտիկի արմատների արդյունավետությունն առանձին-առանձին եւ այլ դեղերի հետ համադրված ձեւով ստուգելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել